ԱԱրման Գալոյան

Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Արմենպրեսի» հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշել է, թե եղել է մի քանի կրակոց, այն էլ՝ օդ:

«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ենք ունեցել, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ, այն էլ՝ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,- նշել է Վահրամ Պողոսյանը:

Նա ընդգծել է, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում