ՆՆարե Ոսկանյան

Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են

Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են

Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայի հետևանքով բուժհաստատություններում հայտնված քաղաքացիներն ապաքինման փուլում են, ու մեծ մասը դուրս է գրվել: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Ջրի հոսքը դադարեցվել է, խողովակներն են փոխվում: Ջրի նմուշառում կրկին կարվի, կտարվի լաբորատորիա, և եթե պարզվի, որ որևէ խնդիր չկա, ջուրը կմիացնեն»,- ասաց Կարեն Աբազյանը:

Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ 2020 թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:
 

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ:

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ բոլորն օգտագործել էին Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղբյուրի ջուրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում