ՆՆարե Ոսկանյան

Այսօր հանգուցյալների հիշատակության օրն է. քահանան՝ մեռելոցի մասին

Այսօր հանգուցյալների հիշատակության օրն է. քահանան՝ մեռելոցի մասին

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հանգուցյալների հիշատակության օրը` մեռելոցը: Մեռելոցը կատարվում է հինգ տաղավար տոներից անմիջապես հետո՝ հաջորդ օրը: Տաղավար տոներն են՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը, Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը, Աստվածածնի Վերափոխման տոնը, որի ընթացքում խաղողօրհնեք է կատարվում, Խաչվերացի տոնը:

1lurer.am-ի հետ զրույցում Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանն ասաց, որ այսօր՝ Սուրբ Ծննդյան տոնի հաջորդ օրը, մեռելոցի պատարագ է մատուցվում մեր ազգի բոլոր ննջեցյալների համար: Պատարագը սկսվում է 10:30-ին, որի վերջում սկսում են կարդալ բոլոր ննջեցյալների անունները, որոնց անուները պատարագի ժամանակ ցուցակով ներկայացրել են ներկաները, իսկ մյուսների համար էլ ասում են՝ «Աստված ողորմի մեր ազգի բոլոր ննջեցյալներին, զինվորներին»:

«Սա նախնյաց հիշելու ամենալավ ձևն է, որ ազգապահպան սովորություն է ունեցել մեր մեջ, մենք պարտավոր ենք հիշել մեր նախնյաց: Հիշիր, որ հիշվես: Այն ազգերն են կորչում, որոնք չունեն պատմական հիշողություն դեպի իրենց անցավորը: Մեր ազգը հիշում է»,- ասաց Տեր Տիրայրը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը, որը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Մկրտության հիշատակումն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում