ՀՀովհաննես Վարդանյան

Վրաստանի վարչապետը Հայ Եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առթիվ

Վրաստանի վարչապետը Հայ Եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը: 

Նշվում է, որ Գախարիան շնորհավորել է նաև Վրաստանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին և նշել, որ նրանք մեծ ներդրում ունեն պետության կառուցման գործում:

«Շնորհավորում եմ Հայ Եկեղեցու հավատացյալներին: Հատկապես շնորհավորում եմ Վրաստանում բնակվող ազգությամբ հայերին: Նրանք մեծ ներդրում ունեն մեր պետության կառուցման գործում: Մաղթում եմ նրանց առողջություն, խաղաղություն և բարօրություն»,- նշել է Գախարիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում