ՇՇողիկ Գալստյան

Հիսուսի ծննդյան ավետիսը թող խաղաղություն ու բարեկեցություն բերի հայոց աշխարհին. Գնել Սանոսյան

Հիսուսի ծննդյան ավետիսը թող խաղաղություն ու բարեկեցություն բերի հայոց աշխարհին. Գնել Սանոսյան

Այսօր Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին, որը մատուցեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 
 

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»: Հիսուսի ծննդյան ավետիսը թող խաղաղություն ու բարեկեցություն բերի հայոց աշխարհին, ու ամեն հայի օջախում թող այսուհետ թևածի միմիայն ավետման բարի լուրը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- գրել է մարզպետը։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում