ՄՄարի Կոստանյան

Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով Բաքուն կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը

Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով Բաքուն կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը

Ադրբեջանը կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, եթե կազմակերպությունը չպահպանի իր «միջազգային կարգավիճակը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով երկրի մշակույթի նորանշանակ նախարար Անար Քերիմովին և մեկնաբանելով այս միջազգային կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու դիմումը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ իրենք ակնկալում են Ադրբեջանի պատասխանը` մշակութային ժառանգությունը պահպանելու առաքելությամբ Արցախ փորձագետներ գործուղելու հնարավորության վերաբերյալ: Իսկ դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարցերով գլխավոր տնօրեն Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ իրենք այս հարցով բազմիցս դիմել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն ապարդյուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում