ԱԱննա Ավետիսյան

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Եկեղեցին Ճրագալույցի Սուրբ Պատարագով ավետեց բարի լուրը

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Եկեղեցին Ճրագալույցի Սուրբ Պատարագով ավետեց բարի լուրը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ: Եկեղեցին ավետեց բարի լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: 
 
Հատուկ արարողակարգով վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները խնկարկելով և «Ուրախացի՛ր, Սրբուհի՛» շարականի երգեցողությամբ օրհնաբանեցին Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: 
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է Ճրագալույց: «Ճրագալույց»-ը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է ճրագ, մոմ վառել: Հայ Եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի Ճրագալույցներին:
 
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում