ԿԿարմեն Ղուկասյան

Հայկ Խանումյանը դիմել է տեղահանված բնակիչների հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին

Հայկ Խանումյանը դիմել է տեղահանված բնակիչների հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի տեղահանված բնակչության հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին և կառույցներին՝

- Աջակցության ծրագրերն աշխատեք ուղղել տեղահանված համայնքների այն բնակիչներին, որոնք այժմ բնակվում են Արցախում,
 
- Զերծ մնացեք ՀՀ տարածքում այն բնակիչներին աջակցելուց, որոնց բնակավայրերը թշնամու վերահսկողության տակ չեն (բացառություն կարող են կազմել վիրավորների և զոհվածների ընտանիքները):

Վստահեցնում եմ ձեզ, որ Հին Շենում, Հաթերքում կամ Վերին Սզնեքում բնակվողներն ավելի են արժանի աջակցության, քան մինչև այսօր իրենց բնակավայրերը չվերադարձողները: Իսկ իրենց բնակավայրերը կորցրածներին այնպիսի ծրագրեր առաջարկեք, որ կխրախուսեն նրանց Արցախ վերադառնալը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում