ՇՇողիկ Գալստյան

Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան

Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ 

ՏԿԵ նախարարությունից էլ հայտնում են, որ Էջմիածնի, Արմավիրի, Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում