ԿԿարմեն Ղուկասյան

Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է ոչ սթափ 35 վարորդ. ՃՈ

Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է ոչ սթափ 35 վարորդ. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՃՈ իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Մասնավորապես, հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է ոչ սթափ 35 վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

«Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասվում է ՃՈ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում