ՌՌոզա Խաչատրյան

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի հասարակական նշանակության օբյեկտները

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի հասարակական նշանակության օբյեկտները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում հասարակական նշանակության օբյեկտներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ և սպորտային օբյեկտներ) մաքրման և ականազերծման աշխատանքները: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը՝  հասարակական նշանակության: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, իսկ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցների ապահովմամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում