ՌՌոզա Խաչատրյան

Ճանապարհատրանսպորտային պատահարից կան տուժածներ

Ճանապարհատրանսպորտային պատահարից կան տուժածներ

Հունվարի 3-ին՝ ժամը 22:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթ-Բեկի փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի եզրաքարին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա Նարեկ Գ․-ին (ծնված 1995 թ․) և Գոռ Պ․-ին (ծնված 1991 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Նարեկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գոռ Պ․-ինը՝ միջին ծանրության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում