ԱԱրման Գալոյան

Հայաստանում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Հայաստանում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում, կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն. տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Փառատոնի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական, կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.

ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված,

մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,

նոր և նախկինում չիրականացված։

Համադպրոցական գիտության փառատոնի ժամանակացույց.

հունվար 2021թ. – հայտերի ընդունում

փետրվար 2021թ. – ծրագրերի քննարկում

մարտ 2021թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ:

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (հեռ.094-54-24-72)՝ որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է»,- հայտնել է փոխնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում