ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահը ցավակցել է Ազիզ Թամոյանի մահվան առթիվ

Արցախի նախագահը ցավակցել է Ազիզ Թամոյանի մահվան առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի մահվան առթիվ:

«Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի:

Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը այցելել էր Արցախ միանալու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին՝ այս ծանր կորստի առթիվ»,- գրել է Արցախի նախագահը ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում