ՆՆարե Ոսկանյան

2021-ին իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը Հայաստանում և Արցախում մարդկանց ապրելու ցանկությունը վերականգնելու համար. Առաքելյան

2021-ին իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը Հայաստանում և Արցախում մարդկանց ապրելու ցանկությունը վերականգնելու համար. Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տարեմուտի ուղերձ է հղել, որում ասված է.

 
«Անցնող 2020 թվականը Հայաստանի և հայ ժողովրդի համար աղետալի տարի էր։ Տեղի ունեցածը լոկ պատերազմում պարտություն չէր՝ իր անդառնալի կորուստներով, այն մեզ հետ շպրտեց տասնամյակներով:

 

Սեպտեմբերի 27-ից ժամանակը կանգ է առել՝ վերացնելով ապագայի մեր տեսլականը, մեր երազանքները, մեր մտքերը։

 

Մեր բոլորիս անհատական ջանքը պետք է դառնա նոր երազանքների կերտման գրավականը՝ վերաիմաստավորելով ժամանակը, չշարունակելով ապրել անցյալով, ներկան չդարձնելով մի նոր անցյալ։

 

2021 թվականին և հետագայում իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը Հայաստանում և Արցախում մարդկանց ապրելու ցանկությունը վերականգնելու և վերաիմաստավորելու համար։

 

2021 թվականին և հետագայում իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը Հայաստանում և Արցախում սոցիալական հավասարության առավելագույն վերականգնման համար։

 

2021 թվականին և հետագայում իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը ապրելու Արցախ կառուցելու ճանապարհին՝ հանուն Հայաստանի նոր տեսլականի»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում