Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայաստանում ծնված արցախցիները. վերածննդի և կյանքի ուղերձ

ՄՄայա Խաչատրյան

Արցախը հրետակոծող զենքերը չէին լռել՝ ծնվեց Լևոնը: Ծննդից 6 օր առաջ հայրը զոհվեց Քարին տակում՝ Շուշիի փրկության համար:

Լիլիթ Առաքելյան-Արցախյան պատերազմի մասնակից Գևորգ Կիրակոսյանի այրին- Հիմա ապրում եմ միայն երեխաների համար, ուժ ա տալիս, որ ապրեմ:

Արցախի Զուար գյուղն էլ իրենցը չէ: Երազանքի մասին այս տարի տոնածառի շուրջ չեն խոսի: Նորածին տղայի մեջ վերածնվեց հերոս հայրը:

Լիլիթ Առաքելյան-Արցախյան պատերազմի մասնակից Գևորգ Կիրակոսյանի այրին- Որ իմացանք տղա ա, շատ ուրախացավ, Հայկի ու Հասմիկի անունն ինքն ա դրել, ասեց՝ մյուս որդու անունը դու կդնես:

Գևորգ Կիրակոսյանը ոստիկանի համազգեստ էր կրում: Պատերազմը սկսվեց, դուրս թռավ տնից: Նույն օրը գյուղից դուրս գալիս ընտանիքի հետ Քարվաճառում հանդիպեցին, Գևորգը վերցրեց տան բանալին, երեխաներին համբուրեց ու էլ չտեսան իրար:

Լիլիթ Առաքելյան-Արցախյան պատերազմի մասնակից Գևորգ Կիրակոսյանի այրին- Զուար գյուղի բոլոր երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ էնտեղ էին, ինքն էլ գնացել ա, չնայած թույլտվություն վերադասից չի ունեցել, կամավորագրվել ու գնացել ա:

Անահիտ Շաբոյան-Լիլիթ Առաքելյանի մայրը - Ինչքան, լացում, չես կարում Լևոնչիկինուրիշ ձև նայել, սեղմում եմ կրծքիս...

Ամանորից Անահիտ Շաբոյանի սպասումը միայն խաղաղությունն է: Ժամանակավոր Վարդենիսում են, դեռ չգիտեն՝ որտեղ կապրեն:

Հասմիկ Կիրակոսյան- Ցույց տա՞մ պապայի նկարը...

Հերոսի զավակները կարոտում են Զուարը: Հայկն ուզում է շուտ մեծանա, որ կրի ուսադիրներով համազգեստը:

Հայրը ռազմաճակատում էր, երբ արցախցի Ալիսայի որդին ծնվեց Երևանում: Երեխային անվանակոչեցին հոր՝ Արարատի անունով:

Արարատն ու պատերազմի շատ զավակներ արդեն Արցախում են: Գայանեն ինքն էր վարել մեքենան, արկերի պայթյուններից ընտանիքը փախցրել Հայաստան: Հաղթանակի սպասումով Երևանում ծնված դստերը Վիկտորյա անվանեց:

Պատերազմի օրերին Երևանում ծնվեց 268 արցախցի երեխա: Նրանց բանակը հաղթեց պատերազմին: Սպիտակ բարուրով գալիս են՝ խաղաղության սպասումով:
Մարիաննա Դադամյան-Ուզում եմ կոչ անել մեր բոլոր կանանց, որ չընկճվեն մայրերը, շարունակեն կատարել իրենց առաքելությունը, շարունակեն մայրանալ: Ամեն մի զինվորի, զոհի փոխարեն պետք է նոր ծնունդ լինի:

Մարգո Մարտիրոսյան- «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ-Իսկական բեյբիբում էր: Բոլոր նորածինները մեծ ուժ, հավատ, հույս են ներշնչում:

Ադրիանա Այվազյան -Ուժեղ աղջիկ ա, պատերազմը հաղթահարած:

Անահիտը ևս ծնվեց հայրենիքի համար ծանր օրերին, կորցրեց հորեղբորը՝ Սուրենին: Երկու եղբայր սահմանին էին, ընտանիքները՝ Երևանում: Տոնածառն իրենք էլ չզարդարեցին: Անահիտն է նաև օգնում՝ հաղթահարելու 2020-ի վերքերը: Ուզում են, որ ցլի տարին բերի միայն խաղաղություն:

Կարեն Հովհաննիսյան-Զինծառայող- Թող մեր երեխաներն ունենան անհոգ մանկություն, դա կարևոր ա, էլի: Երջանիկ տարիներ լինեն:

Արցախի Փակահան գյուղից են: Սուրենն Արցախում զինղեկ էր, զոհվեց վիրավոր աշակերտին փրկելիս:

Ադրիանա Այվազյան- Ապրեն խաղաղ երկնքի տակ, ուրիշ ոչ մի բան:
Փոքրերով զինված պայմանագրայինը կարճ ժամանակով է դիրքից իջել: Կրկին կգնա՝ նաև եղբոր կիսատ գործն ավարտելու համար:

Արցախցիների ծնունդը սովորական բեյբիբում չէր, այլ ուժեղանալու, վերածննդի ու կյանքի ուղերձ. պատասխանը՝ կյանքեր խլած պատերազմին:

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում