ԿԿարմեն Ղուկասյան

Մեր լուսահոգի հերոսներն ընկան, որ Հայը ապրի, որ մենք միասին գնանք դեպի հաղթանակներ. Ալեն Սիմոնյան

Մեր լուսահոգի հերոսներն ընկան, որ Հայը ապրի, որ մենք միասին գնանք դեպի հաղթանակներ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, 2020-ին մենք՝ բոլորս, անմարդկային փորձության միջով անցանք: Այդ տարին բոլորիս կորուստներ, ցավ, լաց և դժբախտություն բերեց:

 
Ճակատագրի բերումով հենց մեզ բաժին հասավ այս արհավիրքների ժամանակահատվածը: Բայց ես վստահ եմ, որ մենք, մեր սերունդն առաքելություն ունենք: Մենք տեսանք թե՛ հաղթանակներ և թե՛ պարտություն, և հիմա պետք է բոլորով նայենք դեպի ապագա:
 
Մենք պետք է մեզ պատրաստենք հաղթանակների, որոնք առջևում են, և միասին համառորեն գնանք առաջ: Հազարամյակները մեզ սովորեցրել են հարվածներ պահել:
 
Մենք վերապրեցինք մեր պատմության ևս մի սև էջ: Մեր լուսահոգի հերոսներն ընկան, որ Հայը ապրի, որ մենք միասին գնանք դեպի հաղթանակներ, և մենք դա կանենք:
 
Գիտակցելով անցյալում եղած բոլորիս սխալները՝ մենք 2021 թվականը պետք է միասին վերածենք նոր ձեռքբերումների տարվա:
 
Ուզում եմ նաև, որ 2021-ին մենք սկսենք սիրո, միասնականության, հանդուրժողականության, ներողամտության պատրաստակամությամբ:
 
Եվ մենք դա կարող ենք ու կանենք: Կանենք հանուն մեր ընկած հերոսների, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, որը հավերժ է:

 

Սեր, հաջողություն և երջանկություն եմ մաղթում գալիք 2021 թվականին, և Աստված մեզ օգնական»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում