ՆՆարեկ Սահակյան

365 օր արվել է հնարավորը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները ստանան իրենց հասանելի բուժումը. Թորոսյան

365 օր արվել է հնարավորը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները ստանան իրենց հասանելի բուժումը. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է. 

 
«Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն:

 

Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:

 

Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով` կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից սպասարկման կարիք ունեին:

 

365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը:

 

Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար:

 

Շնորհակալ եմ բոլոր բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին` կրկին գիտակցում եմ, որ դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին:

 

Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության, ենթակա մարմինների աշխատակազմին` այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար:

 

Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ ուժ ու եռանդ` մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում