ԱԱրման Գալոյան

Երթևեկության կանոնները ռազմական գործողությունների օրերին ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում խախտած վարորդները կարող են դիմել ՃՈ

Երթևեկության կանոնները ռազմական գործողությունների օրերին ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում խախտած վարորդները կարող են դիմել ՃՈ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով առաջարկում են դիմել Ճանապարհային ոստիկանություն:

«Դիմումները կարող եք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն՝ դրանք առաքելով ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմում ներկայացնելու հետ կապված հարցերի համար կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության վարչական բողոքների քննության բաժին՝ (011)54-47-83 կամ (011) 54-49-78 հեռախոսահամարներին»,- հայտնում են Ոստիկանությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում