ԿԿարմեն Ղուկասյան

4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Դեկտեմբերի 29-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Ճշգրտվել են մարտական պատրաստության պլանները, քննարկվել զինվորական ծառայության անվտանգությանն ու զինվորական կարգապահությանն առնչվող հարցեր:

Զորամասերի հրամանատարները զեկուցումներ են ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Մատնանշելով առկա խնդիրների լուծման ուղիները՝ զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել ձմեռային պայմաններում մարտական հերթապահության կազմակերպմանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում