«Բեյրութի փոքրիկներից՝ արցախցի փոքրիկներին» ծրագրով Մխիթարյան վարժարանի երեխաների ցուցահանդես վաճառքից հավաքված գումարը` Արցախից Հայաստան եկած ընտանիքներին: Զոհվածների ու անհետ կորածների ընտանիքների երեխաների նվերները մինչև դեկտեմբերի 31-ը կօգնեն բաժանել նաև սփյուռքի գլխավոր հանձնակատարի «Ի գործ» ծրագրով Հայաստան վերադարձած լիբանանահայերը: Նախաձեռնությունը Հայաստան է հասցրել «Լուրերի» Լիբանանի թղթակից Փաթիլ Մկրտիչյանը:
Լիբանանի Կաղանդ պապուկից արցախցի փոքրիկներին Ամանորի նվերներն են եկել: Լիբանանում Մխիթարյան վարժարանի սաների Ամանորի ձեռքի աշխատանքների վաճառքից խոստացել էին՝ հավաքած ամեն մի լուման կհասնի Հայաստան, որ երեխաներին մի փոքր ա՛յս ժպիտից բաժին հանեին:
Ծանր օրեր ապրող Լիբանանում հայ համայնքը չի խնայել նույնիսկ կես դոլարը՝ պատմում է Բեյրութում «Լուրերի» թղթակիցը: Որ ապաստարանների մոտ 400 երեխա տարին ուրախ աչքերով ճանապարհի, նախաձեռնությանը միացել են նաև սփյուռքի գլխավոր հանձնակատարի՝ «Ի գործ» ծրագրով Հայաստան վերադարձած լիբանանահայերը: Երեխաների ցանկություններն էլ ամենաանկեղծն են ու բոլորիս սրտից:

Ովքեր և ինչու են արցախցիներին համոզում, թե իբր կառավարությունն ուզում է, որ իրենք լքեն Հայաստանը

Ընտանիքի ամեն անդամի հաշվով 4 միլիոնով գույք ձեռք բերելու ենթակա բնակավայրերի թիվը 148-ից կդառնա 450

Որ տարբերակն է ձեռնտու. ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի 1-ին փուլը կմեկնարկի հունիսին

Հաջողվել է հաղթահարել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների սթրեսային փուլը

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



