2021թ. հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն:
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն:
Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500.000 դրամ:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27.000 դրամ՝ նախկին 15.000 դրամի փոխարեն:










