ԿԿարմեն Ղուկասյան

Ամանորյա փաթեթներ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Ամանորյա փաթեթներ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Արցախից տեղահանված շուրջ 700 ընտանիք շարունակում է բնակվել Գեղարքունիքի մարզի 40-ից ավել համայնքներում:

Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ամանորին ընդառաջ սննդի և տնտեսական պարագաների փաթեթներ է տրամադրել այս ընտանիքներին:

Գավառի, Մարտունու և Սևանի տարածաշրջանների 9 համայնքներում ապաստանած 207 ընտանիքներն արդեն ստացել են այս փաթեթները, որոնք հիմնականում ներառում են թարմ միս, բանջարեղեն, միրգ, աղանդեր, հյութեր և առաջին անհրաժեշտության տնտեսական պարագաներ:

Նման փաթեթներ են ստացել նաև Վարդենիսի 34 համայնքներում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում