ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանին տրամադրված օգնությունները կազատվեն մաքսավճարներից և հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանին տրամադրված օգնությունները կազատվեն մաքսավճարներից և հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 80 պատգամավոր:

Նախագիծը վերաբերում է պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիների՝ հայրենիքին տրամադրած տարաբնույթ օգնությունը մաքսավճարներից և հարկային վճարներից ազատելուն: 

«Բացառություն է մեկ վճարը: Խոսքը պետական պարտադիր տուրքի մասին է, ըստ որի՝ սահմանվում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս բոլոր վճարներն այս արտոնությամբ վերացվում են: 

Սա նաև հնարավորություն կտա, որ ժամ առաջ այդ օգնությունը տեղ հասնի, և ՀՀ Կառավարության համապատասխան մարմինները ժամ առաջ կբաշխեն օգնությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիներին: Որովհետև այս դեպքում, քանի դեռ չկա վճարումը, ցավոք սրտի, այդ ապրանքները մինչև գանձապետական հաշվեհամարին վճարումը հավաստող փաստաթուղթը, չեն կարող բաց թողնվել մաքսային պահեստներից»,- օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց պատգամավոր Գաբրիելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում