ԱԱննա Ավետիսյան

Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ից՝ ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ից՝ ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44000 անապահով քաղաքացիներին, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից, այս շաբաթվանից պարենային աջակցության բաշխումը մեկնարկել է։

Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար և  ուղղված է Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։

Սննդի բաշխումն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները․ առանձնացվել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում:

Շահառուների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով Պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա, որոնք իրականացվել են ՊՀԾ-ի կողմից 2020 թ․ հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում։

Առաջնահերթությունը տրվել է ամենակարիքավոր ընտանիքներին, հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։

Գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15%-ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սննդի կարիքներն ավելի են սրվել․ ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել:

Սննդի բաշխման վերաբերյալ հետադարձ կապի, հարցումների կամ բողոքների դեպքում զանգահարել ՊՀԾ թեժ գիծ՝  096 120 400 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում