ՀՀովհաննես Վարդանյան

Ֆրանսիայի Վալանս քաղաքի փողոցներից մեկը Ստեփանակերտ կանվանվի

Ֆրանսիայի Վալանս քաղաքի փողոցներից մեկը Ստեփանակերտ կանվանվի

Ֆրանսիայի Վալանս քաղաքի փողոցներից մեկը Ստեփանակերտ կանվանվի: Այս մասին հայտարարել է Վալանսի փոխքաղաքապետ Ժորժ Ռասթկլանը: 

Նրա խոսքով՝ Վալանսում արդեն կա Իջևանի պարտեզ, Հայաստանի փողոց, Երևանի փողոց ու հիմա կլինի նաև Ստեփանակերտի փողոց: 

«Վալանսում նոր թաղամաս է կառուցվում, և մենք առաջարկեցինք, որ այդ թաղամասի մայր փողոցներից մեկն անվանվի Ստեփանակերտ: Մյուս փողոցը կոչվելու է Թորոսի փողոցի»,- ասել է փոխքաղաքապետը:

Նա հավելել է, որ այս քայլը կարող է բարի նախանձ առաջացնել այլ պետություններում և նպաստել Արցախի Հանրապետության ճանաչմանը: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում