Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են բաժանել Ստեփանակերտի երկու դպրոցի աշակերտներին

ՆՆարե Ոսկանյան

Ամանորին ընդառաջ ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 12 միջնակարգ դպրոցներում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքով տոպրակներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Յուրաքանչյուր ուսապարկ պարունակել է գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչական ալբոմներ, տետրեր, մարկերներ, նոթատետրեր և օրագրեր: Ռուս խաղաղապահները երեխաներին են փոխանցել նաև ամանորյա մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ:

Ռուս խաղաղապահներն արդեն իսկ նման մարդասիրական ակցիաներ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցներում:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում