ՆՆարե Ոսկանյան

Հույս ու լույս՝ դեպի երկինք. անմահ հերոսների հիշատակի արարողություն՝ Նոր Վարագավանքում

Հույս ու լույս՝ դեպի երկինք. անմահ հերոսների հիշատակի արարողություն՝ Նոր Վարագավանքում

Թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծած պատերազմը համընկավ Վարագա Սուրբ խաչի տոնի հետ: Պատերազմն սկսվելուց ուղիղ երեք ամիս անց Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում տեղի է ունեցել անմահ հերոսների հիշատակի արարողություն, որին մասնակցել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզից զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ ու հարազատներ և հյուրեր հանրապետության տարբեր մարզերից։ Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության անդամ երիտասարդների կողմից։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը և Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը  երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ եմ անցկացրել։ Զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդանշական ծառատունկ է իրականացվել․ ծառերն հետագայում կտեղափոխվեն պատերազմում հերոսաբար ընկած հայորդիների հիշատակի հավերժացման վայրեր։ Միջոցառման վերջում ուխտավորները լուսային օդապարուկների միջոցով իրենց սրտի լույսն ու ջերմությունն են ուղարկել երկինք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում