ՇՇողիկ Գալստյան

Քննարկվել է «ՇՄԱԳ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Քննարկվել է «ՇՄԱԳ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացավ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։

 

Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝

 

  • ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից

  •  
  • հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին

  •  
  • ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը

  •  
  • օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին

  • հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն

 

Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում