Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԳԳայանե Թամամյան

Դեկտեմբերի 25-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 84 դեպք

Դեկտեմբերի 25-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 84 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 18-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, սպանության սպառնալիքի՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, ահաբեկչության մասին կեղծ ահազանգի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, բնակարանային գողության՝ 5, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ վնասելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 1 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում