ՆՆարեկ Սահակյան

Առողջապահության նախարարի և ոստիկանապետի տեղակալներն այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին

Առողջապահության նախարարի և ոստիկանապետի տեղակալներն այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին:

 

Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում:

 

Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ նմանատիպ դեպքեր այլևս չեն արձանագրվի, և առանց այդ էլ ծանր աշխատանք կատարող ոստիկանները ստիպված չեն լինի հայտնվել հիվանդանոցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում