Արցախում խափանել են «Իմ քայլը» հիմնադրամի նախատեսած մանկական միջոցառումը

ՆՆարեկ Սահակյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը չեղարկում է Ստեփանակերտում նախատեսված ամանորի մանկական ծրագիրը: Հիմնադրամի նպատակը պատերազմ տեսած փոքրիկներին ժպիտներ պարգևելն էր՝ առանց երգ-երաժշտության: Ու թեև Արցախի պետական կառույցների հետ ամեն ինչ համաձայնեցված էր, Ստեփանակերտում ապատեղեկատվություն տարածվեց միջոցառման ձևաչափի վերաբերյալ:

Հիմնադրամից պարզաբանում են՝ իրականում երեխաները նկարչություն էին անելու, խաղալիքներ ու թխվածքաբլիթներ էին պատրաստելու: Դպրոցահասակ աղջիկներն ու տղաները նաև գիտափորձեր էին կատարելու, կավագործությամբ զբաղվելու: Փոքրիկներին այցելելու էին Ձմեռն պապն ու էլֆերը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանն ասում է՝ երեխաների համար տեղում լինելու էր նաև տաք շոկոլադի և քաղցրավենիքի հյուրասիրություն: Ընդհանուր առմամբ՝ գործելու էր թեմատիկ 10 տաղավար: Գայանե Ղազարյանի հավաստմամբ՝ այսօրվա՝ տոնածառը վնասելուց և խաղալիքները կոտրելուց առաջ նույնիսկ բռնության կոչեր են հնչել:

«Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցչի հավաստմամբ՝ նախօրոք հանրային տրամադրություններն ուսումնասիրել են: Դժգոհություններին տեղյակ էին, բայց հակառակ կարծիք ունեցողներն ավելի շատ են: Հիմնադրամը շուրջ 18 միլիոն դրամ էր նախատեսել դեկտեմբերի 26-ին և 27-ին սպասվող միջոցառման համար: Հուսով են, որ խափանողները Ստեփանակերտի քաղաքապետի հետ կկարողանան համարժեք մի բան կազմակերպել արցախցի երեխաների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում