ԱԱրման Գալոյան

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

2020 թվականի դեկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Արման Դիլանյանը կարևորել է ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացման, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև համագործակցությունը կամրապնդվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում