ՇՇողիկ Գալստյան

Խաղաղապահ զորախմբի սակրավորներն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտում

Խաղաղապահ զորախմբի սակրավորներն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտում

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի մաքրումը: 

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, ձյան ինտենսիվ տեղումների հետևանքով սակրավորների աշխատանքը բարդացել է, տեսանելիությունը՝ զգալի նվազել: 

Այդուհանդերձ, գործողության ընթացքում մաքրվել է 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթուցիկ:

Ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակային պայմաններում:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտներն ու չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում