ԼԼիլիթ Գասպարյան

Տարածվող ադրբեջանական տեսանյութն արվել է Սևանից 20 կիլոմետր հեռավորության վրա

Տարածվող ադրբեջանական տեսանյութն արվել է Սևանից 20 կիլոմետր հեռավորության վրա

Ադրբեջանական հարթակներից Ֆեյսբուքի հայկական տիրույթ հերթական խուճապային տրամադրություններ ստեղծող տեսանյութ է ներթափանցել։

Որոշ օգտատերեր, անդրադառնալով տեսանյութում պարող ադրբեջանական զինվորներին,  գրառումներ են կատարել, նշելով, թե իբրև վերջիններս գտնվում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, հայտնում է, որ վերջինիս նկարահանման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Տեսանյութն արվել է Ալ լճի մոտակայքում (39°59'49.85 45°41'30.23), ինչը Սևանից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին՝ հստակեցրեց, որ Սյունիքի և, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի էլ կարող լինել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում