ՀՀովհաննես Վարդանյան

Համացանցում շրջանառվող տեսանյութն ապատեղեկատվություն է. Գեղարքունիքի մարզպետ

Համացանցում շրջանառվող տեսանյութն ապատեղեկատվություն է. Գեղարքունիքի մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ համացանցում շրջանառվող տեսանյութը, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են, ապատեղեկատվություն է: 

«Հարգելի' հայրենակիցներ, որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։ Տեսանյութն արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է։
 

Խնդրում եմ հարգանքով վերաբերվել Հայոց բանակին ու հայ զինվորին, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։ Առողջ եղե'ք»,- գրել է Սանոսյանը: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում