ԿԿարմեն Ղուկասյան

Եվս 107 ընտանիք հատուցում կստանա առաջիկա օրերին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Եվս 107 ընտանիք հատուցում կստանա առաջիկա օրերին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Ֆեյսբուքի էջում պարզաբանում է հրապարակվել այն մասին, թե ինչու է հիմնադրամը սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո դեռևս միայն 476 հատուցում կատարել:

«Ուզում ենք տեղեկացնել, որ հիմնադրամը հատուցումներ կատարում է ՊՆ-ից ստացված դեպքերի վերաբերյալ ամբողջական փաթեթի ուսումնասիրությունից և հաստատումից հետո: Հիմնադրամը որևէ կերպ ներգրավված չէ շահառուների փաստաթղթերի փաթեթի պատրաստման կամ հավաքագրման մեջ:

 

Պաշտպանության նախարարությունից զոհված զինծառայողի դիմում-փաթեթը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հիմնադրամը որոշում է կայացնում հատուցում տրամադրելու վերաբերյալ: Եվս 3 օր պահանջվում է բանկային փոխանցումն իրականացնելու համար:

Հիմնադրամի՝ դեկտեմբերի 23-ի նիստի որոշմամբ ևս 107 ընտանիք հատուցում կստանան առաջիկա օրերին՝ շահառուների թիվը դարձնելով 583:

 

Հիմնադրամի առաքելությունն է՝ երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ տրամադրել յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին»,- հայտնում են հիմնադրամից:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում