ԿԿարմեն Ղուկասյան

Արսեն Թորոսյանը և Սուն Մին Կիմը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արսեն Թորոսյանը և Սուն Մին Կիմը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կորեայի Հանրապետության Առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության նախագահ Սուն Մին Կիմն առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

 

Հիմք ընդունելով երկու երկրի միջև դրական փորձը` այս քայլով կողմերն ամրապնդում և ընդլայնում են համագործակցությունն ու հարաբերությունները:

 

«Շատ եմ կարևորում առողջության ազգային անվտանգության համակարգում Հայաստանի առողջապահության նախարարության և Կորեայի առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության համագործակցությունը և ուրախ եմ, որ այսօր ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր այս ուղղությամբ»,- ողջունելով Սուն Մին Կիմին ասել է Արսեն Թորոսյանը:

 

Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ուղղված առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդմանը:

 
Միաժամանակ, նախատեսվում է փորձի փոխանակում ռազմավարական գնումների իրականացման մեխանիզմների շրջանակում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ առողջապահության որակի գնահատման, դեղորայքային քաղաքականության, առողջապահական ռեսուրսների արդյունավետ կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման նպատակով տեղեկատվական հաղորդակցման համակարգի առավել արդյունավետ կիրառման ուղղություններով:
 

Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականը խաղաղ և ապահով տարի կլինի և հնարավորություն կընձեռի իրագործելու նախանշված բոլոր ծրագրերն ու անելիքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում