ԿԿարմեն Ղուկասյան

Հայտնաբերվել է 154 կգ սիգ. շրջակա միջավայրին հասցվել է 770 հազար դրամի վնաս

Հայտնաբերվել է 154 կգ սիգ. շրջակա միջավայրին հասցվել է 770 հազար դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 
«Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154 կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770 000 ՀՀ դրամի չափով:
 
Հիշեցնենք, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:
 

Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- ասվում է նախարարության Ֆեյսբուքի էջում: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում