ՄՄարիա Գաբրիելյան

Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է

Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 

Դժվարանցանելի է Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը: Լիսագորի հատվածում այս պահին ճանապարհը սպասարկող կազմակերպությունների կողմից կատարվում են աղցանման աշխատանքներ:
 

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Երթևեկություն թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում