ՇՇողիկ Գալստյան

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային_դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Մասիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Թալինի, Մարալիկի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Հրազդանի, Դիլիջանի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում