ԱԱրման Գալոյան

Առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին

Առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում:

Նախագծով առաջարկվում է նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին:

Բացի դրանից՝ նախատեսվում է դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրում նոր կադրերով և գործող դատավորներով, որոնց համար սահմանվել է հոգեբանական թեստավորման ու հարցազրույցի փուլն անցնելու և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում