Արտակ Բեգլարյանը գնում է գործադիր, բայց մարդու իրավունքների խնդիրներն էլ աչքաթող չի անելու

ՆՆարեկ Սահակյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Արտակ Բեգլարյանը հրաժարվում է այլ աշխատանքի անցնելու պատճառով: Փակագծերը չի բացում, կաշխատի գործադիրում: Ստեղծված իրավիճակում չէր ցանկանա թողնել Արցախի օմբուդսմանի աշխատանքը, բայց նոր պաշտոնում ևս շատ անելիքներ կունենա:

Արտակ Բեգլարյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Ոչ մի բան ինձ չի խանգարելու գործադիր իշխանությունում ևս պատշաճ ուշադրություն դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այսինքն` ես թեև լքում եմ մարդու իրավունքների պաշտպանի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում զոհվել է 60, վիրավորվել 163 քաղաքացիական անձ, վնասվել է մոտ 15 հազար բնակելի տուն: Արտակ Բեգլարյանը հայտարարում է՝ միջազգային իրավապաշտպան համայնքում լռություն է:

Արտակ Բեգլարյան - Լռություն է գլխավորապես, բայց կոնկրետ դեպքերում կոնկրետ հետաքրքրություններ ցուցաբերվել են ու կոնկրետ միջազգային կազմակերպությունների, հատկապես ոչ կառավարական կազմակերպությունների հետ, ես անձամբ աշխատանք տանում եմ: Օրինակ, Human rights watch, USA international և հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ:

Ադրբեջանը շարունակում է անմարդկային վերաբերմունքը հայ գերիների նկատմամբ: Բռնությունների հետևանքով ադրբեջանական բանտում երկու տարեց հայ է մահացել: Նույնի մասին փաստում են փրկվածներն ու հայրենիք տեղափոխվածները:
 

Արտակ Բեգլարյան - Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսի մարմինը դեռևս չի փոխանցվել: Երկուսի պարագայում էլ հստակ, բավարար ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են: Երկուսն էլ տարեց անձինք են, մեկը 80-նանց, մյուսը 79 տարեկան:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է փաստահավաք առաքելությունը: Առ այսօր Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 53 հոգի: Բաքուն, սակայն, թաքցնում է հայ գերիների իրական թիվը, որոնց պետք է վերադարձնել առանց նախապայմանների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում