ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԱԱրման Գալոյան

Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունների դրվագներ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունների դրվագներ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունների դրվագներ:

«Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին:

Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավարևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը, շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը:

Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիսարևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից:

Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:

Մայոր Դավիթ Մավրի Սարգսյանը իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում ոչնչացրել շուրջ 200 թշնամու զինվորի:

Փառք մեր հերոսներին»,- տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում