ԿԿարմեն Ղուկասյան

Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում հայտնաբերվել է 14 զինծառայողի աճյուն

Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում հայտնաբերվել է 14 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել:

Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ, ինչպես նաև 1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում