«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Ամասիայի ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Տավուշի մարզի Ոսկեպարի ճանապարհահատվածը փակ է միայն բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:










