ՇՇողիկ Գալստյան

Զարեհ Սինանյանը հանդիպել է Մեսրոպ Առաքելյանի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Մեսրոպ Առաքելյանի հետ
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ քննարկելու համար հայաստանյան հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սփյուռքի մասնագիտական ներգրավվածության թեման:
 
Քննարկումը ծավալվել է հետևյալ ուղղություններով.
 
Սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում
 
Աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոտեզավորման գործընթաց)
 
Հոգեբանական աջակցություն և ոլորտային փորձի փոխանակում սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետների միջև
 
Արցախում աշխատավայրերի ստեղծում, և թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին և բարեգործական նախաձեռնություններին:
 
«Եթե Դուք սփյուռքահայ եք և վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը և վկայականները»,- հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում