ԼԼիլիթ Գասպարյան

«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Ապրելու ենք, որ  հաղթենք». նվիրատվություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Դեկտեմբերի 22-ին «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ  հաղթենք» խորագրի ներքո մարել և շրջանառության մեջ է դրել նամականիշների և բացիկների շարք:

Մարումն իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով. «Այսօր մեր բոլորի կարևորագույն անելիքներից մեկը զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատարելն է: «Հայփոստը» պատերազմական օրերին իր հնարավորությունների առավելագույն չափով եղել է բանակի կողքին: Այսօր ևս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ համատեղ իրականացնում ենք երկու կարևոր նախագիծ, որոնց խորագիրն է «Ապրելու ենք, որ հաղթենք»: Սա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ «Հայփոստի» առաջին նախագիծը չէ: Նախկինում «Հայփոստը» թողարկել է նվիրատվության կտրոնով նամականիշներ, որի արդյունքում գոյացած բավական պատկառելի գումար է փոխանցվել հիմնադրամին»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իրենց ելույթներում ընդգծեցին նման նախաձեռնությունների առանձնահատուկ կարևորությունն այսօր:

Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելը առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/  կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ «Հայփոստը» նշված փոստային հասցեով կառաքի ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ ձեր կատարած նվիրաբերության մասին: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում