Միջադեպ Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամների ու քաղաքապետարանի աշխատակցի միջև

ԱԱրման Գալոյան

Այսօր Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը միջադեպ է տեղի ունեցել ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի միջև:

Ավագանու անդամները քաղաքապետարանի միջանցքում վանկարկել են «Նիկո՛լ, հեռացի՛ր», ինչի պատճառով արժանացել են քաղաքապետարանի աշխատակիցների դիտողությանը: Տեղի է ունեցել քաշքշուկ, որին միջամտել են նաև ոստիկանության աշխատողները:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցն իրենց վիրավորել է: 

«Պահանջում էինք պարոն Փաշինյանի հրաժարականը, երթով գնում էինք Հանրապետության հրապարակ: Հարգարժան աշխատողը՝ չեմ էլ ճանաչում, վիրավորական արտահայտություններով սկսեց վիրավորել ընդդիմադիրների ղեկավարությանը, մեր կուսակցության ղեկավարությանը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում