Բաքուն հաստատել է իր մոտ գտնվող հայ գերիների թիվը. Բաղդասարյան

ՌՌոզա Խաչատրյան

Եթե խոսքը վերաբերում է Խծաբերդի գերիներին, ապա Բաքուն հաստատել է թվաքանակը՝ թվով 62. այս մասին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ:

«Անունների անվանական ճշգրտում, իդենտիֆիկացիա այս պահին դեռևս չունենք: Արդեն հաստատել են, որ տեղափոխվել են Բաքու: Հաջորդ գործընթացը պետք է լինի նույնականացումն անուններով և արդեն վերադարձի ժամկետների քննարկումը:

Գեներալ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ կունենան գործընթացներըը: Ծնողներ ևս ներկա են եղել հանդիպմանը: Խիստ նախնական տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո արդեն ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,- նշեց Բաղդասարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում